23/03/2017 13:55
Լավրով. Ռուսաստանը պատրաստ է քննարկել միջուկային ներուժի կրճատման հնարավորությունը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել քննարկումը՝ միջուկային ներուժը կրճատելու հարցով, փոխանցում է ТАСС-ը:
«Մենք պատրաստ ենք քննարկել միջուկային ներուժի հետագա կրճատման հնարավորությունները, բայց հաշվի առնելով բոլոր գործոնները, այլ ոչ միայն ռազմավարական սպառազինության քանակը», - հայտարարել է Լավրովը Գլխավոր շտաբի ակադեմիայում ելույթի ժամանակ:
Միևնույն ժամանակ ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ դեռևս չի եկել միջուկային զենքն ամբողջությամբ արգելելու ժամանակը: