23/03/2017 10:30
Ժնևում մեկնարկում է Սիրիայի հարցով բանակցությունների 5-րդ ռաունդը
Ժնևում մեկնարկում է միջսիրիական բանակցությունների 5-րդ ռաունդը՝ Դամասկոսի մոտ սիրիական բանակի և գրոհայինների չդադարող ընդհարումների ֆոնին, փոխանցում է РИА Новости-ն։
Կառավարական զորքերը մարտի 19-ից հատուկգործողություն են անցկացնում մայրաքաղաքի արևելքում, այդուհանդերձ միջազգային միջնորդները պնդում են, որ ժնևյան բանակցությունները կոչված են կողմերին վերադարձնելու երկխոսության, այդ թվում սահմանադրական նախագծի շուրջ։
Մոսկվայում հայտարարում են, որ մեծ ակնկալիքներ չունեն առաջիկա ռաունդից, սակայն կոչ են անում Դամասկոսի պատվիրակությանն ու ընդդիմությանը սկսել տեղաշարժ դեպի իրական քաղաքական կարգավորում։