23/03/2017 11:11
Ամերիկյան Վիսկոնսինում հրաձգության հետևանքով զոհվել է 4 մարդ
Ամերիկյան Վիսկոնսին նահանգում հրաձգության հետևանքով 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ ոստիկանության սպա, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Fox 6 հեռուստաալիքին:
Ոստիկանության կապիտան Թոդ Բաեթենի խոսքով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Վաուսաու բնակավայրում, բանկի, իրավաբանական ընկերության և բնակելի շենքի հարևանությամբ:
Նշվում է, որ հրաձգության պատճառն «ընտանեկան քաշքշուկն» է: Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին: Հետաքննությունը շարունակվում է: