24/03/2017 17:25
Իմ շատ ընկերներ ինձնից միշտ հարցնում են՝ քեզ պե՞տք էր, ես էլ պատասխանում եմ՝ պետք էր. Սեյրան Օհանյան
Ստեփանավանում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավի ժամանակ մի պապիկ Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ էր արդյոք, որ իր նախարար լինելու ժամանակ առաջնագծում իշխանավորի ոչ մի երեխա չէր ծառայում։
«Իմ ծառայության ընթացքում զինվորկան ծառայության գործընթացը հենվեց մի մակարդակի, որ վիճակահանությամբ էր ամեն ինչ լինում, ու առաջնագծում հայտնվելեն նաև իշխանավորների որդիներ։ Իմ երկու որդիները ծառայել են առաջնագծում ու մասնակցել ապրիլյան պատերազմին», - ասաց Սեյրան Օհանյանը։
Հարցին, թե ՕՐՕ դաշինքի տված խոստումները քանի՞ տոկոսով իրականություն կդառնան, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ ինքը մարդ է, որը զինվորական ճշտապահության սկզբունքներով է առաջնորդվելու։
«Իմ շատ ընկերներ ինձնից միշտ հարցնում են՝ քեզ պե՞տք էր, ես էլ պատասխանում եմ, որ պետք էր, որովհետև ինձ համար պատիվ է ժողովրդի կողքին լինելը, ոչ թե այս ամենին կողքից նայելը», - ասաց Սեյրան Օհանյանը։
Նա ստեփանավանցիներին վստահեցրեց, որ այն, ինչ խոստանում են, դրա համար պատասխանատու են լինելու։