25/03/2017 16:50
Հյուսիսային Սինայում պայթեցրել են իսլամական ինստիտուտի շենքը
Արմատականների խումբը Եգիպտոսի Հյուսիսային Սինա գավառի վարչական կենտրոն Էլ Արիշ քաղաքում պայթեցրել է Ozahraa իսլամական ինստիտուտի շենքը, հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով AlMasry AlYoum պարբերականին:
Ականատսների խոսքով՝ ռազմական հանդերձանքով գրոհայինները մի քանի պայթուցիկ սարք են դրել շենքի շուրջը: Պայթյունի հետևանքով փլուզվել է շենքի 4 հարկը, որտեղ գտնվում էին լսարանները և հաստատության ղեկավարության աշխատասենյակները:
Նախնական տվյալով՝ բուհի անձնակազմի կամ տեղի բնակչության շրջանում զոհեր չկան: