25/03/2017 17:55
Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են Barak ՀՕՊ համակարգի փորձարկումը
Հնդկաստանի ռազմածովային ուժերը հաջողությամբ իրականացրել են «Վիկրամադիտյա» ավիակրի վրա տեղադրված Barak ՀՕՊ համակարգի առաջին փորձարկումը, հայտնում է Hindu պարբերականը՝ հղում անելով ՌԾՈՒ-ին, փոխանցում է РИА Новости-ն:
«Արաբական ծովում իրականացված փորձարկումների ժամանակ հրթիռը բաց է թողնվել թիրախի ուղղությամբ: Այն հաջողությամբ ոչնչացվել է», - ռազմածովային ուժերի սպայի խոսքերն է մեջբերել պարբերականը:
Փորձարկումները տեղի են ունեցել ռազմածովային ուժերի ռազմական պատրաստականության կանոնավոր ստուգումների շրջանակում: