27/03/2017 12:36
Ջոնսոն. Անկարան կմնա Մեծ Բրիտանիայի անփոխարինելի գործընկերները
Անկարան Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո կմնա Միացյալ Թագավորության անփոխարինելի գործընկերներից մեկը: Նման կարծիք է հայտնել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը՝ կիրակի «Hurriyet Daily News» թերթում հրապարակված հարցազրուցում:
«Թուրքիան կմնա Մեծ Բրիտանիայի անփոխարինելի գործընկերը: Դուք առավել լուրջ փորձություններից մեկի առաջնագծում ենք, որոնք վիճակված են մեզ», - նշել է Ջոնսոնը: Նա նաև խոսել է Եվրոպայի մի քանի պետությունների հետ Անկարայի հարաբերություններում լարվածության աճի մասին:
«Ես հուսով եմ, որ բոլոր կողմերը արագորեն կհաղթահարեն բոլոր դժվարությունները: Բոլորն էլ շահագրգռված են Թուրքիայի և Եվրամիության միջև ամուր գործընկերային հարաբերությունների գոյությամբ», - ընդգծել է նա: