27/03/2017 10:12
Մարին Լե Պենը կանխատեսել է Եվրամիության «մահ»
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել է, որ ԵՄ-ն կանհետանա աշխարհի քաղաքական քարտեզից։ Կողմնակիցների առջև ելույթի ժամանակ նա խոստացել է պաշտպանել Ֆրանսիան գլոբալիզացիայից, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Reuters-ին։
«Ազգային ճակատի» առաջնորդը հայտարարել է, որ որպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրվելուց և Մեծ Բրիտանիայում հանրաքվեից հետո Ֆրանսիայի ընտրությունը կլինի հերթական քայլը, որը նա բնութագրել է որպես «մարդկանց գլոբալ ապստամբություն»։
«Եվրամիությունը կմահանա, քանի որ այն մարդկանց այլևս պետք չէ։ Ամբարտավան գերիշխանությունները դատապարտված են անհետանալու երկրի երեսից», - հայտարարել է Լե Պենը։
«Եկել է գլոբալիստներին ջախջախելու ժամանակը», - ասել է նա իր հիմնական մրցակիցներ Էմանուել Մակրոնի և Ֆրանսուա Ֆիյոնի հասցեին՝ մեղադրելով նրանց հանուն ԵՄ-ի և շուկայի շահերի «դավաճանության» համար։