27/03/2017 14:39
Թուրքիան պատրաստ է ռուսներին ընդունել ներքին անձնագրերով
Թուրքիան պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել ներքին անձնագրերով փոխադարձ այցեր կատարելու հարցը: Ինչպես հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն՝ Անթալիայում բնակվող ՌԴ քաղաքացիների հետ հանդիպմանը, փոխանցում է ТАСС-ը:
«Մինչ այդ տխրահռչակ իրադարձությունը (2015թ. թուրքական օդուժի կողմից ռուսական Су-24-ի խոցումը-խմբ.) լուրջ բանակցություններ են եղել այդ թեմայով: Այժմ, երբ մեր հարաբերությունները բարելավել են, մենք կարող ենք շարունակել բանակցությունները», - ասել է նախարարը
Չավուշօղլուն նաև նշել է, որ մոտ ժամանակներս կքննարկվի Թուրքիա ՌԴ քաղաքացիների ընդունելու հարցը, որոնք ժամանում են ներքին անձնագրերով: Նրա խոսքով՝ օդանավակայաններում կտեղադրվեն սարքեր՝ նման փաստաթղթերը ստուգելու համար: