Եվ ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին. Փաստաբանը «Իգլա»-ի գործից մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ)

27/03/2017 15:58

Եվ ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին. Փաստաբանը «Իգլա»-ի գործից մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ)


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով մեղադրվում է «Իգլա»-ի արձակման խողովակ և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառության գործի շրջանակներում, ԱԱԾ-ում նախ հարցաքննել են որպես կասկածյալ, մարտի 24-ին առաջադրել են մեղադրանք, այնուհետև նույն օրը միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ բավարարվել է միջնորդությունը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Բաբայանը կալանավորվել է երկու ամսով։

Բաբայանի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ավետիս Քալաշյանը այս պահին վերաքննիչ բողոք է պատրաստում՝ երկու օր հետո Վերաքննիչ դատարանում բողոքարկելու կալանավորման մասին դատարանի որոշումը։

Փաստաբանը Aysor.am-ին տված հարցազրույցում պատասխանել այս քրեական գործի վերաբերյալ մի քանի հարցի։

- Պարոն Քալաշյան, իրականացվող նախաքննության օբյեկտիվության հետ կապված, դուք որևէ խնդիր տեսե՞լ եք։

- Ընդհանրապես, կարծում եմ, վաղաժամ է որևէ կարծիք հայտնել նախաքննության մասին։ Ինչ վերաբերում է մինչ այժմ գործով իրականացված քննչական գործողություններին, մեր տեսանկյունից ելնելով՝ օբյեկտիվ է, քանի որ նրա ոչ մի իրավունքի խախտում թույլ չի տրվել, նրա հետ կապված բոլոր քննչական գործողությունները կատարվել են իմ ներկայությամբ, այդ ընթացքում ամեն ինչ նորմալ, իր հունով ընթացել է, հարցը տրվել է, պարոն Բաբայանը իր պատասխանը հայտնել է, արձանագրվել է, արձանագրությունը կազմվել է ճիշտ, որևէ իրավունքի խախտում թույլ չի տրվել։

- Այսինքն՝ պարոն Բաբայանի իրավունքները լիարժեք պաշտպանված են։

- Միանշանակ, ինչի մասին է խոսքը, եթե նրա իրավունքների որևէ, թեկուզ աննշան խախտում եղած լիներ, համենայնդեպս, իմ կողմից, անպայման, դա կբարձրաձայնվեր և հակադարձ միջոցառումներ կձեռնարկվեին։ Ինչ վերաբերում է ընդհանուր օբյեկտիվությանը, դա հետագայում պարզ կլինի։ Պարոն Բաբայանին առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ, այս առումով ես հայտնել եմ պաշտպանության կողմի կարծիքը, որ դրանք անհիմն են, երկու հոդվածներով էլ նրան մեղսագրվող արարքները պարոն Բաբայանը չի ընդունում, համարում է, որ այդ մեղադրանքները առաջադրելու հիմքերը բացակայում են։ Համենայնդեպս, այն նյութերը, որ կալանավորման ժամանակ նախաքննության մարմինը ներկայացրել է դատարանին, որպես կալանավորման հիմքեր, այդ նյութերի ուսումնասիրությունից ինձ համար պարզ է, որ որևէ հիմք չկա թե՛ նրան մեղադրանք առաջադրելու, թե՛ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Մեղադրանք անձին ե՞րբ են առաջադրում, երբ լինում են բավարար ապացույցներ։ Ինձ ներկայացված այդ նյութերում չկան այդպիսի ապացույցներ։

- Դուք չե՞ք բացառում, որ քրեական գործով կան նյութեր, որոնք Ձեր ձեռքի տակ չեն, բայց դատախազությունը դրանց հիման վրա հայտարարում է կատարվածին Բաբայանի առնչության մասին։

- Ինչ վերաբերում է նախաքննություն իրականացնող մարմնի մոտ ինչ-որ նյութեր լինելուն, որոնց ես տեղյակ չեմ, ես դա, իհարկե, չեմ բացառում։ Բայց ինչ վերաբերում է նրան, որ այդ նյութերի ազդեցության ներքո Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, դա ես բացառում եմ։ Երբ մեղադրանք է առաջադրվել, Սամվել Բաբայանը հարցաքննության արձանագրության մեջ հստակ նշել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։ Եթե անձը նման հայտարարություն է անում և դա ֆիքսում է պաշտոնական փաստաթղթի մեջ, իմ կարծիքով, ոչ մեկ իրավունք չունի այլ դիրքորոշում հայտնելուց, դա արդեն կկոչվի այլ մեկնաբանություն։

- Այդ դեպքում, պարոն Քալաշյան, դատախազությունը ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն տարածում։ Դուք կարծում եմ, համոզված կլինեք, որ դատախազությունը օդից նման հայտարարություն չի կարող կատարել։

- Դուք մի մոռացեք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, և հայտարարությունը արվել է մեղադրանք առաջադրելուց հետո։ Ի՞նչ է դատախազությունը, ձեր խոսքերով ասած, օդի միջից պետք է հայտարարություն կատարեր, բնական է, որ նման հայտարարություն պետք է աներ դատախազությունը, որովհետև և վարույթն իրականացնող մարմինը, և դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու են իրենց կատարած գործողությունների համար։ Ես այդ հայտարարությունը տարօրինակ չեմ համարում, բայց մենք էլ մեր հերթին անում ենք պատասխան հայտարարություն։ Եթե այդ հայտարարության մեջ ասված է, որ Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, ես համարում եմ, որ իրենց ցանկացած մեկնաբանությունն են տվել։ Նույնի վերաբերյալ մեկնաբանությունը ես էլ այլ կերպ եմ տալիս, որը կարտահայտվի իմ հետագա պաշտպանական գործողություններում։ Խնդիրը հետևյալն է՝ ԱԱԾ-ի կողմից ներկայացված փաստարկները որևէ հիմք չեն տալիս համոզված ասել, որ Սամվել Բաբայանը մեղավոր է իրեն մեղսագրվող արարքներում։ Անձը կարող է այս կամ այն կերպ առնչություն ունենալ այս կամ այն արարքին, բայց դա չի նշանակում, որ ցանկացած առնչությունը համարվում է հանցագործություն։ Կոնկրետ ինչ է նկատի ունեցել նման հայտարարություն անողը, ես դա նախաքննության գաղտնիությունից և միաժամանակ իմ պաշտպանյալի շահերից ելնելով՝ չեմ կարող բացահայտել։

- Խոսակցություններ կան, որ Սամվել Բաբայանը իմացել է «Իգլա»-ի մասին և ասել՝ թող բերեն, ուղարկենք Ղարաբաղ։ Դուք որքանո՞վ եք սա համարում իրականությանը մոտ։ Այսինքն՝ զուտ իմանալը կարո՞ղ է առնչություն համարվել։


- Նորից եմ ասում՝ քրեական գործի մանրամասները առայժմ նպատակահարմար չեմ գտնում բացահայտել։ Վաղ թե ուշ հանրությունը կտեղեկանա այդ մասին։ Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մեղադրանքում տեղ գտած այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանը պատվիրել է այդ զենքը բերել, պարտավորվել է դրա գումարը վճարել, հանձնարարել է ինչ-որ գործողություններ կատարել և այլ, և այլն այդ բոլորի հետ Սամվել Բաբայանը որևէ կապ չունի։ Ես դա առայժմ ցավագին չեմ ընդունում, որովհետև ի վերջո հարուցված է քրեական գործ, հասկանալի պատճառով այս քրեական գործը հնչեղություն է ստացել։ Մենք, անհրաժեշտ պաշտպանական գործողությունները կատարելով հանդերձ, և ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին։ Այն, ինչ մեզ ներկայացրել են, դրանց արդեն իսկ տեղյակ ենք։ Սպասում ենք ընթացքին։

- Պարոն Քալաշյան, ովքե՞ր են այս գործով մյուս երկու կալանավորվածները և արդյոք հարցաքննությունից հետո առերեսման անհրաժեշտություն առաջացել է։

- Ես չեմ հայտնի, թե ովքեր են նրանք, եթե վարույթն իրականացնող մարմինը այդ տվյալները չի հրապարակել, ես ևս չեմ հրապարակի։ Կասեմ միայն, որ ոչ մեկի հետ առերեսում կատարված չէ։

- Բայց դուք առերեսման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

- Ոչ, միանշանակ ոչ։

- Այսինքն, հակասական ցուցմունքներ չկան։

- Առերեսում լինում է այն դեպքում, երբ հակասություն է առաջանում ցուցմունքներում։ Նման էական հակասություններ, որքանով հայտնի են ինձ ներկայացված նյութերում, չկան։ Այսինքն՝ պարոն Բաբայանի դեմ, որ նա կատարել է մեղադրանքում մատնանշված այս կամ այն գործողությունը, նման ոչ մի ուղղակի ցուցմունք պարոն Բաբայանի դեմ չկա։

- Իսկ նրանք ճանաչո՞ւմ են Սամվել Բաբայանին կամ նրանք հանրությանը հայտնի անձի՞նք են։

- Այդ հարցին էլ ես չեմ պատասխանի։

- Չե՞ն ճանաչում Բաբայանին։

- Չեմ պատասխանի։

- Բաբայանի զինակից ընկերները հայտարարում են, որ այս քրեական գործում քաղաքական ենթատեքստ կա, դուք կամ Սամվել Բաբայանը ի՞նչ կարծիքի եք, արդյոք դուք, որպես իրավաբան, տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ։

- Ես գտնում եմ, որ առայժմ խնդիրը իրավական հարթության մեջ է։ Ես չեմ գտնում, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ուրիշ բան, եթե նախաքննության համապատասխան փուլում, երբ մեզ՝ պաշտպանության կողմին, հայտնի լինեն նախաքննության տվյալները և արդեն, ինչպես այս պահի դրությամբ, այնպես էլ տվյալ պահին, համոզված լինենք, որ քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն Սամվել Բաբայանին նույն մեղադրանքը (առաջադրելու - Aysor.am), բայց շարունակվի նման մեղադրանքը ուժի մեջ մնալը, այդ պահին նոր միայն կարելի է ենթադրություն անել, որ այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս պահի դրությամբ ես նման կարծիքի չեմ։

- Լավ, պարոն Քալաշյան, ի՞նչ բովանդակությամբ բողոք եք ներկայացնելու։

- Մեր վերաքննիչ բողոքը լինելու է այն հիմքով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Այսինքն՝ անձին կալանավորելու ժամանակ դատարանը պետք է պարզեր, թե առկա է արդյոք մեղսագրվող արարքում անձի վերաբերյալ հիմնավոր կասկածներ։ Այսինքն, որ անձը որևէ առնչություն, հանցավոր առնչության մասին է խոսքը հիմնավոր է։ Առաջին ատյանի դատարանում նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերից երևում էր, որ իրեն մեղսագրվող արարքներում Սամվել Բաբայանի վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է։

- Կներեք, հարց առաջացավ. Հանցավոր առնչության մասին խոսք լինել չի կարող, բայց առնչության մասին կարող է լինել։

- Ես դա ընդհանուր առմամբ եմ ասում։

- Ոչ, այս գործի վերաբերյալ։

- Այս գործի վերաբերյալ, դուք նորից մանրամասների մասին եք հարցնում, որը չեմ կարող հայտնել, քանի որ գործը նախաքննության փուլում է։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:15 Արփի Դավոյանն ու Լուսինե Բադալյանն ԱԺ նիստի ընթացքում օնլայն խանութներ են այցելել․ Factor.am Այսօր, 18:10 Կիրանցի բնակիչն իր գյուղ հասնելու համար ստիպված է ոստիկանական երեք անցակետ հաղթահարել (Տեսանյութ) Այսօր, 18:00 Կիրանցի մոտ պայթյունների ձայներ են լսվելու, ՊՆ-ն է հայտարարել Այսօր, 17:50 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վրա կարված գործն արդեն դատարան է ուղարկվել, շոուն իշխանությունը կշարունակի այնտեղ․ Աբրահամյան Այսօր, 17:37 Մայիսի 1-ի գիշերը Երևանի հյուրանոցներից մեկի մոտ 35-ամյա տղամարդու են սպանել Այսօր, 17:24 Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույթի նշաձողը՝ խթանելով ներքին պառակտվածությունը, բևեռացվածությունն ու ատելության մթնոլորտը․ Բեգլարյան Այսօր, 17:11 Հայաստանի իշխանության գործողությունները հետագա կապիտուլյացիա են և հակասում են ՀՀ Սահմանադրությանը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Այսօր, 16:59 Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ, օր օրի շատանում է քաղբանտարկյալների թիվը․ Խորհրդարանական ընդդիմության հայտարարությունը Այսօր, 16:50 «Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում Այսօր, 16:37 Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգում է ՔՊ-ին փոխանցված անհայտ ծագման գումարները Այսօր, 16:33 Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով Այսօր, 16:30 Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է. Տեսանյութ Այսօր, 16:15 Կոբախիձեն ԱՄՆ-ին մեղադրում է Վրաստանում հեղափոխության փորձի մեջ Այսօր, 16:05 Վթար՝ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ կան տուժածներ Այսօր, 15:59 «UAZ» բեռնատարը, մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է ձորում. կա վիրավոր Այսօր, 15:50 Իրազեկման ակցիա ԵՄ գրասենյակի մոտ՝ ի պաշտպանություն Տավուշի, Արցախի, ռազմագերիների և քաղբանտարկյալների Այսօր, 15:42 Վեհափառը շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար Այսօր, 15:32 Այսօր ընձառյուծի միջազգային օրն է, Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի Այսօր, 15:21 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ Այսօր, 15:17 Ադրբեջանցի 40 պաշտոնյայի նկատմամբ «Մագնիտսկու գլոբալ պատժամիջոցների» կիրառման դիմում է ներկայացվել Այսօր, 14:59 Ակնհայտ էր՝ ստացել էին ուղիղ ցուցում, փորձում էին մեքենան պահպանվող հատուկ վայր տեղափոխել, չկարողացան․ Դանիելյան Այսօր, 14:57 44-օրյա պատերազմն ամենադաժան դասն էր. Աննա Վարդապետյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 «Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (Լուսանկարներ) Այսօր, 14:11 11 դրվագ է բացահայտվել․ Գլխավոր դատախազը նոր մանրամասներ հայտնեց Գավառում երեխայի բռնության դեպքից (Տեսանյութ) Այսօր, 14:08 Երևանում հայտնաբերվել է 17-ամյա տղայի մարմին․ մահվան հանգամանքների վերաբերյալ կասկածներ կան Այսօր, 13:57 ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան Այսօր, 13:39 Գնել Սանոսյանն Արմավիրի մարզում ծանոթացել է կատարվող աշխատանքին, զրուցել շինարարների հետ, լսել խնդիրները և տվել հանձնարարականներ Այսօր, 13:30 Ինչպե՞ս են քաղաքացիները վերաբերվում ԽՍՀՄ փլուզմանը և արդյո՞ք Մայիսի 9-ը մեզ համար կարևոր օր է. Հարցում Այսօր, 13:22 Ո՞ր դեպքում քաղաքացիները դուրս կգան փողոցային պայքարի՝ հանուն իշխանափոխության. GALLUP Այսօր, 13:20 Հարցվածների 81.6 տոկոսն ադրբեջանցիների հետ համակեցության պատրաստ չէ, եթե նույնիսկ երաշխավորեն անվտանգությունը. Հարցում Այսօր, 13:15 Տավուշում ու հանրապետության տարբեր հատվածներում արձանագրվել են ոստիկանության կողմից առերևույթ անհամաչափ ուժի գործադրման դեպքեր. ՄԻՊ (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 13:00 Կարմիրբերետավորները նենց մի ուրախացել են, գրկում են իրար, աչքալուսանք են տալիս, իբր, երկիր են ազատագրել. ո՞նց եք ձեր երեխաների աչքերի մեջ նայելու (Տեսանյութ) Այսօր, 12:55 ԵՄ-ն Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի Այսօր, 12:34 Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Այսօր, 12:24 Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են փոխկապակցված լինեն ՀՀ-ի վրա պատրաստվելիք նոր հարձակմամբ․ Թյուրքագետ Այսօր, 12:22 «Հանգիստ, հավաքեք ձեզ». ՔՊ-ականի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց (Տեսանյութ) Այսօր, 12:19 ՀՀ տարբեր բնակավայրերում 545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ Այսօր, 12:13 «Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն Այսօր, 12:02 Կասեցվել է ձկնամթերքի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Այսօր, 11:57 Երևանի Արցախի պողոտայում պայթյուն է տեղի ունեցել ընթացքի մեջ գտնվող «Mercedes»-ում. կան վիրավորներ Այսօր, 11:54 Բագրատ Սրբազանը Կիրանց է մեկնում. Փաստինֆո Այսօր, 11:50 Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ Սրբազանի հետ հանդիպման մասին տեղեկությունը Այսօր, 11:42 Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ձև չէ. իրավապահներն ինչ արել են, ճիշտ են արել. Հակոբ Արշակյան (Տեսանյութ) Այսօր, 11:36 Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի Այսօր, 11:27 Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացում պետք է հաշվի առնվեն տեղի բնակչության իրավունքները և անվտանգությունը. Հայտարարություն Այսօր, 11:21 Ուրախ եմ տեղեկացնել՝ «Մամուլի ազատության ինդեքս» 2024-ում ՀՀ-ն բարելավել է դիրքերն ու հայտնվել 43-րդ հորիզոնականում. Վարչապետի խոսնակ Այսօր, 11:18 Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը Այսօր, 11:13 Հայկական հարսանիքի ավանդույթներով «7 օր, 7 գիշեր» ֆիլմը կներկայացվի հայաստանյան հանդիսատեսին Այսօր, 11:07 Հրդեհ Զովունի գյուղում․ տուժածներ չկան Այսօր, 11:04 Հնդկաստանի երկու քաղաքացի է կալանավորվել՝ Երևանում սպանություն և խուլիգանություն կատարելու համար Այսօր, 11:02 «Ավան» առողջության կենտրոնը քաղաքացիներին սպասարկում է ամբողջությամբ նորոգված պայմաններում Այսօր, 11:00 Կիրանց գյուղի մուտքը շարունակում է փակ մնալ Այսօր, 10:57 Ես երկրի ամենադաժան ոստիկաններից եմ եղել, բայց քրեական հանցագործի դեմ․ Թամամյան Այսօր, 10:49 Գեղամ Նազարյանն առաջարկում է, որ Տավուշի մարզկենտրոնը լինի Կիրանցում (Տեսանյութ) Այսօր, 10:47 Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս Այսօր, 10:43 Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կշարունակի նվազել Այսօր, 10:38 Երևանում, Արարատում, Կոտայքում և Սյունիքում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Այսօր, 10:37 Կիրանցեցիները ոստիկանների պահանջով հանել են ճանապարհին տեղադրված վրանները․ news.am Այսօր, 10:34 Վերագնահատեք` Հայաստանը ժողովրդավարության բաստիո՞ն է, թե՞ ազատ անկման մեջ է դեպի բռնակալություն. Արթուր Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:32 Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ Այսօր, 10:30 Մեկ հոգին որոշել է, որ ինքը, եթե շրջապատվի ոստիկանական զորքերով, ունի իրավունք որոշելու բոլորի ճակատագիրը Այսօր, 10:28 Մեր երկրում մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՄԻՊ Այսօր, 10:25 Այս ամենը վաղուց ներքաղաքականից վերածվել է ազգային-ազատագրական պայքարի, իսկ ուժայինների մի մասը կողմնորոշվել է ի օգուտ ադրբեջանական շահերի սպասարկմանը Այսօր, 10:07 Ձեր երեխայի հաճախած դպրոցից քայլքով հեռացեք մոտ 150-160 մետր և պատկերացրեք «սահմանազատումից» հետո Կիրանցի նոր դպրոցի հեռավորությունը թշնամուց Այսօր, 09:54 «Հրապարակ»․ ՔՊ-ում որոշել են, որ գլխավոր դատախազի հաշվետվությունը վերածելու են ընդդիմության դատաստանի Այսօր, 09:51 «Հրապարակ»․ Կիրանցից դեպի Ոսկեպար, Բաղանիս տանող ճանապարհից արդեն երևում է Փաշինյանի բերած աղետը Այսօր, 09:49 «Հրապարակ»․ Հայրենիքի հանձնմանն անձամբ հետևել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Այսօր, 09:46 «Ժողովուրդ»․ ՔՊ-ական պաշտոնյան աստղաբաշխական գումար է նվեր ստացել օտարերկրյա ընկերությունից Այսօր, 09:43 Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է 02/05/2024 23:01 Բրոնխոսկոպիա. Ինչպես են զննում թոքերը 02/05/2024 22:50 Չեք պատկերացնի՝ այս անձրևները մեզ ինչքան էին պետք․ Սուրենյան 02/05/2024 22:39 Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության․ «Տավուշը՝ հանուն հայրենիքի» (Տեսանյութ) 02/05/2024 22:26 Վաղը կներկայացնենք պայքարի հաջորդ քայլերը, մինչև վերջ գնալու ենք․ Գառնիկ Դանիելյան 02/05/2024 22:15 Լեո Նիկոլյանը 12 օր է՝ հացադուլի մեջ է, առողջական խնդիրներ ունի․ Հիվանդանոց չեն տեղափոխում, պարզաբանում չեն տալիս՝ ինչու են արգելել մուտք գործել Հայաստան 02/05/2024 21:48 Բորելը Աբդոլլահիանին հավաստիացրել է՝ ԵՄ-ն չի ցանկանում Իրանի հետ հարաբերությունները սրել 02/05/2024 21:29 Ով այսօր հոգևոր առաջնորդին բան է ասում, ծառայում է նեռին՝ ստին, մանիպուլյացիային, խաբեությանը․ Զոհրաբ Բեկ Գասպարենց (Տեսանյութ) 02/05/2024 21:13 Ինչպես է արտահայտվում փսիխոզը 02/05/2024 21:00 Երևանի կենտրոնում բախվել են «Zhongtong» և «MAN» մակնիշի ուղևորատար ավտոբուսները․ Վիրավոր քաղաքացուն հիվանդանոց են տեղափոխել 02/05/2024 20:48 Այս պայքարի տրամաբանական ավարտը կարող է դառնալ ԱԺ-ում իմպիչմենտի նախաձեռնումը․ Կգնանք դրան, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար 02/05/2024 20:33 Վահան Քերոբյանի եղբայրը «Ես հաշտ չեմ Հայաստանը տալու հետ» գրությամբ պաստառով կառավարության շենքի մոտ էր․ «Հրապարակ» 02/05/2024 20:15 «Թուրքին բերում են մեր տուն»․ Կիրանցի վարչական ղեկավարն ասում է՝ ոստիկանները չեն իմացել, որ տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են բռնության ենթարկում իրենց 02/05/2024 20:03 Աշխատում ենք արտակարգ ռեժիմով 02/05/2024 19:51 Նոր բնակավայր է անցել ռուսական կողմի վերահսկողության տակ 02/05/2024 19:37 Մինչև Երևան դառնալու ենք թիրախ՝ թշնամու համար․ Ակցիա՝ Գյումրիում 02/05/2024 19:23 Միգրանտներին Ռուսաստանի Կուրսկի շրջանում կարգելվի տաքսի վարել 02/05/2024 19:10 Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ) 02/05/2024 18:55 «Հույս ունեմ՝ կարողացել եմ ապահովել առաջընթաց»․ Կենտրոնի թաղապետն ազատվել է աշխատանքից 02/05/2024 18:44 Փաշինյանը հայտարարել է՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներին հարկելու քաղաքականությունը պետք է ընդլայնվի, ռեստորաններն էլ պետք է վճարեն իրենց հարկի տակ հնչող երաժշտության հեղինակներին 02/05/2024 18:34 «Ակնկալելով գնահատական՝ քաղաքական տեռորին»․ Հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին՝ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին ազատությունից զրկելու պատճառների մասին 02/05/2024 18:23 Մեղրիում վթարից տուժած 12 զինծառայողներ դեռ հիվանդանոցում են 02/05/2024 18:11 Միրզոյանն Ուկրաինայի արտգործնախարար Կուլեբայի հետ հեռախոսով քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և ՀՀ-Ուկրաինա հարաբերությունների օրակարգը 02/05/2024 18:04 Երևան-Սևան-Իջևան-Հայաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհին տեղադրվել են լուսանկարահանող տեխնիկական միջոցներ 02/05/2024 17:59 Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը երկրում օրենքի, ժողովրդավարության և մարդու իրավունքների ակնհայտ խախտումների, քաղաքական կոռուպցիայի նկատմամբ․ Նամակ ԵՄ պատվիրակությանը և դեսպանատներին 02/05/2024 17:46 «Ուրալ»-ի ուժակուտակիչ մարտկոցները չեն փոխարինվել նորով․ ՔԿ-ն՝ զինծառայողներին տեղափոխող մեքենայի վթարի մասին 02/05/2024 17:33 «Սահմանադրական կարգի դեմ գործողություններին չմասնակցել, չդառնալ հանցակից և հանցագործ»․ Կոչ՝ ոստիկաններին 02/05/2024 17:23 Ողջունում եմ իմ ժողովրդին, Աստված օրհնի ձեզ․ Բագրատ Սրբազանը՝ կիրանցիներին (Տեսանյութ) 02/05/2024 17:12 Կիրանցում ամեն մարդու հաշվով՝ 100-ից 200 ոստիկան կա․ դիմում են ապօրինությունների․ Գառնիկ Դանիելյանը՝ տիրող իրավիճակի մասին (Տեսանյութ) 02/05/2024 17:00 Կիրանցիների նկատմամբ ուժային գործողությունն ավարտելուց հետո՝ ոստիկաններն ուրախ ողջագուրվում են (Տեսանյութ) 02/05/2024 16:50 Կիրանցում անջատել են էլեկտրամատակարարումը

Տվյալ բաժնի վերջին նյութերը