28/03/2017 15:17
Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Գուբաշևը որոշել է մեկուսարանում ամուսնանալ
Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Անզոր Գուվաշևը որոշել է մեկուսարանում ամուսնանալ: Այս մասին Մոսկվայի ռազմական դատարանի նիստում հայտարարել է դատավոր Յուրի Ժիտնիկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Դատարանը №2 մեկուսարանից դիմում է ստացել ամուսնության մասին», - ասել է նա: Քանի որ դատարանը գործն ըստ էության է քննում, ապա ամուսնության թույլտվություն նրան պետք է տա դատավորը:
Ավելի վաղ մեկուսարանում ամուսնացել էր գործով անցնող մյուս ամբաստանյալ Խամզատ Բախաևը: