28/03/2017 17:35
Ոստիկանությունը ուղևորափոխադրումներով չի զբաղվում. ոստիկանությունը պատասխանում է «ՕՐՕ»-ին
ՀՀ ոստիկանությունն անդրադարձել է «Օհանյան-Րաֆֆի -Օսկանյան» դաշինքի տարածած հայտարարությանը՝ կոչ անելով դաշինքի ներկայացուցիչներին «անհեթեթ հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել գործողություններ»։
««ՕՐՕ» դաշինքի նախընտրական շտաբը հայտարարություններ է տարածում, որ մարզերից իրենց ահազանգում են, թե իբր ոստիկանությունը խոչընդոտում է դաշինքի համակիրներին՝ գալու մայրաքաղաք՝ հանրահավաքի: Հայտարարում ենք, որ ՕՐՕ դաշինքի այս պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը: Ոստիկանությունը ուղևորափոխադրումներով չի զբաղվում: Կոչ ենք անում դաշինքի ներկայացուցիչներին անհեթեթ հայտարարություններով ոստիկանությանը չվերագրել գործողություններ, որոնք իրականացնելու գործառույթ, նպատակ և անհրաժեշտություն համակարգը չունի», - Facebook-յան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։
Նշենք, որ «ՕՐՕ» դաշինքն այսօր հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ ոստիկանությունը խոչընդոտում է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների մասնակցությանը այսօրվա հանրահավաքին։