28/03/2017 14:55
Ինդոնեզիայի օդանավակայանում առաստաղը փլուզվել է մարդկանց վրա (Տեսանյութ)
Ինդոնեզական Սուպադի միջազգային օդանավակայանի սպասասրահում առաստաղը փլուզվել է մարդկանց վրա: Տեղի ունեցածը ֆիքսել են տեսահսկման խցիկները, հայտնում է РИА Новости-ն:
Տեսանյութում երևում է՝ ինչպես են խուճապահար մարդիկ վազում տարբեր ուղղություններով՝ փորձելով փրկվել ընկնող բեկորներից:
Հայտնի է, որ միջադեպի հետևանքով տուժել է 5 մարդ: Նրանց տրամադրվել է առաջին բուժօգնություն:
Հաղորդվում է, որ օդանավակայանը վերադարձել է բնականոն աշխատանքին: