29/03/2017 13:32
Ղրղզստանի գերագույն դատարանը խորհրդարանի ընդդիմության ղեկավարին կալանքի տակ է թողել
Ղրղզստանի գերագույն դատարանը չորեքշաբթի օրը վճռել է կալանքի տակ թողնել խորհրդանական ընդդիմության և սոցիալիստական «Աթա-Մեքեն» (Հայրենիք) կուսակցության առաջնորդ Օմուրբեկ Տեկեբաևին, փոխանցում է ТАСС-ը՝ հղում անելով դատարանի աշխատակազմին:
«Գերագույն դատարանը հաստատել է ստորին ատյանների վճիռը», - հայտարարել են դատարանում։
Ավելի քաղ քաղաքական գործչին մինչև ապրիլի 25-ը ձերբակալելու որոշում են ընդունել Ղազախստանի մայրաքաղաքի Պերվոմայսկի շրջանի և Բիշկեքի քաղաքային դատարանները։
Ընդդիմադիրը ձերբակալվել է հանրապետության իրավապահ մարմինների կողմից սույն թվականի փետրվարի 26-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել երկրի քրեական օրենսգրքի «կոռուպցիա» և «ավազակություն» հոդվածներով։