30/03/2017 14:21
Հայաստանը Լապշինի հարցով դիմել է Բելառուսին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանը բազմիցս, տարբեր մակարդակներով դիմել է Բելառուսին՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինի հարցով, Aysor.am-ին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Նրա խոսքով՝ Մինսկից եղել են պնդումներ, որ Լապշինը Ինտերպոլի կողմից գտնվում է հետախուզման մեջ:
Հիշեցնենք՝ բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որը եղել է Արցախում, իր բլոգում գրել հրապարակումներ Արցախի մասին, հետախուզվել է Ադրբեջանի իրավապահների կողմից: Նա մեղադրվում է ադրբեջանի Ադրբեջանի քրեական օրենսգրքի 281 հոդվածի հատկանիշներով՝ «Հանրային կոչեր՝ ուղղված իշխանությունը բռնի զավթելուն, իշխանությունը բռնի պահելուն կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանը կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականության խախտմանը, ինչպես նաև այդպիսի բովանդակությամբ նյութերի տարածումը, որը կատարվել է կրկին անգամ կամ մի խումբ անձանց կողմից»:
Բելառուսը Ադրբեջանի խնդրանքով որոշել էր արտահանձնել Լապշինին, և վերջինը փետրվարի 10-ին արտահանձնվել էր Ադրբեջանին: