Զինված հարձակում ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա. Ահազանգում է Փաշինյանը
31/03/2017 23:09

Զինված հարձակում ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա. Ահազանգում է Փաշինյանը

«Քիչ առաջ Հարավ-Արեւմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել մեր վստահված անձանց վրա», - իր ֆեյսբուքյան էջում գրել է ԵԼՔ դաշինքի առաջնորդներից Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ իրենց տղաները վնասազերծել են զինված անձին և խլել զենքը: «Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր նախընտրական շտաբ», - նշել է Ն.Փաշինյանը։