02/04/2017 11:58
Հիվանդներին օգնում են բժիշկները. Հանրապետական հիվանդանոցում ընտրողների կուտակումը չի ավարտում (Լուսանկարներ)
Հանրապետական հիվանդանոցում ընտրողների կուտակումները շարունակվում են, հիվանդներից շատերը բողոքում են, որ առավոտյան ժամը 08:00-ից սպասում են քվերարկելուն, բայց դեռ հերթն իրենց չի հասնում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հիվանդանոցում պետք է քվեարկի 451 քաղաքացի, ընտրության ընթացքը հեշտացնելու համար կախված ցուցակները պատճենվել են և փակցվել հիվանդանոցի պատերին, որպեսզի ընտրողներն իրենք իրենց գտնեն կախված ցուցակում, ճշտեն իրենց համարը և մտնեն քվեարկության:
«Ոչ մի խնդիր չկա, ընտրությունների ուղղորդում չկա, պարզապես իրարանցում է սկսվել, որովհետև յուրաքանչյուրն ուզում է ավելի շուտ մասնակցել քվեարկության, դրա համար էլ իրար հերթ չեն տալիս ու կուտակումներ է առաջացել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հիվանդներից մեկը:
Այս պահի դրությամբ հիվանդներին կախված ցուցակներում իրենց անունը գտնելու գործում օգնում են վստահված անձինք և բժիշկները:
Կուտակումներից խուսափելու համար մի քանի հիվանդներ բարձրացել են իրենց հիվանդասենյակներ՝ կքվեարկեն քիչ ուշ, երբ ընտրողների հոսքը պակասի: