06/04/2017 12:09
Բոլորին ցանկանում եմ լավ տրամադրություն էս արտակարգ իրավիճակներում. Վարչապետը՝ գործադիրի անդամներին
Արտակարգ աշխատանքային ռեժիմ հայտարարելուց հետո կառավարության այսօրվա նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը փորձեց ստուգել գործադիրի անդամների տրամադրությունը:
«Պարոն Հարությունյան, ինչպիսին է Ձեր տրամադրությունը նոր պլանների պարագայում», - ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից հետաքրքվեց գործադիրի ղեկավարը։
«Շատ լավ», - արձագանքեց Վ. Հարությունյանը:
«Էդ շատ լավ ա, բոլորին ցականում եմ լավ տրամադրություն էս արտակարգ ռեժիմով աշխատելու իրավիճակներում», - արձագանքեց Կ. Կարապետյանը: