10/04/2017 20:21
30 տնօրեններ դատի են տվել Իոաննիսյանին և պահանջում են խոշոր գումարներ
Հայաստանի տարբեր շրջանների և Երևանի 30 մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ ՀՀ տարբեր դատարաններ քաղաքացիական հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարկական կազմակերպության և դրա նախագահ Դանիել Իոաննիսյանի։ Այդ մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։
Նրանք պահանջում են Իոաննիսյանից զրպարտություն համարվող փաստացի տվյալները հարպարակայնորեն հերքել և որպես փոխհատուցում պահանջում են յուրաքանչյուրը երկու մլն դրամ։
Ի դեպ, երեսուն տնօրենները հայցը ներկայացրել են ոչ թե Հանրապետական կուսակցության անունից, որի անդամն են եղել, այլ առանձին-առանձին։
Հիշեցնենք՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարկական կազմակերպությունը խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր ձայնագրություն այս տնօրենների հետ խոսակցությունից, որտեղ նրանք ասել են, թե ձայներ են հավաքել ՀՀԿ-ի համար։