12/04/2017 11:37
Պուտինը ՆԱՏՕ-ի անդամներին անվանել է չինական արձանիկներ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի անդամների արձագանքը սիրիական ավիաբազային ուղղված ԱՄՆ հարվածին համեմատել է չինական արձանիկների վարքի հետ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
«Ինչպես են արձագանքե՞լ ՆԱՏՕ-ի դաշնակիցները։ Բոլորը գլխով են անում, ինչպես չինական արձանիկներ՝ չվերլուծելով տեղի ունեցող ոչ մի բան», - ասել է Պուտինը՝ «Միր» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չկան։
«Իսկ միջազգային իրավունքի խախտումներ կան։ Դա ակնհայտ փաստ է։ Առանց ՄԱԿ ԱԽ արտոնման հարված է հասցվում ինքնիշխան երկրի», - ասել է Պուտինը։