Մոուրինյո. Հնարավորություններ ունեինք, սակայն ընդամենը մեկ գոլ խփեցինք
14/04/2017 13:19

Մոուրինյո. Հնարավորություններ ունեինք, սակայն ընդամենը մեկ գոլ խփեցինք

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է բելգիական «Անդերլեխտի» հետ առաջին հանդիպման մասին Եվրոպա լիգայում, փոխանցում է Championat.com-ը:

«Պետք է սահմանենք խաղերը: Հնարավորություններ ունեինք, տիրում էինք գնդակին, սակայն ընդամենը մեկ գոլ խփեցինք: Լավ հանդես եկանք պաշտպանությունում, սակայն մրցակցի մեկ պահը գոլի բերեց:

Պետք է ավելի լուրջ խաղանք: Ռեշֆորդը, Լինգարդը, Իբրահիմովիչը և Մարսիալը շատ միօրինակ ֆուտբոլ ցուցադրեցին», - Մոուրինյոի խոսքը մեջբերում է BBC Sport-ը:

Մոուրինյո. Հնարավորություններ ունեինք, սակայն ընդամենը մեկ գոլ խփեցինք