18/04/2017 11:11
Դանիել Իոաննիսյանի դեմ 30 ուսուցչի հայցերի քննությունը կմեկնարկի հուլիսին
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության դեմ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀԿ-ի համար ցուցակագրում իրականացրած դպրոցների և մանկապարտեզների 30 տնօրենի քաղաքացիական հայցը ընդունվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ հայցերի քննությունը կմեկնարկի հուլիսին:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ 30 տնօրեն Դանիել Իոաննիսյանից պահանջում են հարպարակային հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները և որպես փոխհատուցում վճարել 2-ական մլն դրամ։ Այսինքն՝ ընդհանուր առմամբ՝ 60 մլն դրամ:
Նկատենք, որ տնօրենների ներկայացուցիչ փաստաբանները դատարանին միջնորդել են որպես հայցի ապահովման միջոցի կիրառում արգելանք դնել Իոաննիսյանի գույքի և դրամական միջոցների վրա, սակայն դատարանը մերժել է նրանց միջնորդությունը: