20/04/2017 15:40
Հունիսի 1-ից դեպի «Զվարթնոց» թռիչքներ կիրականացնի նոր «լոուքոսթեր»
Հունիսի 1-ից շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը:
«Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:
«Այս ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ «լոուքոստերներից» մեկն է», - ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում։