20/04/2017 14:33
Պետք է իմանալ, որ ԵՄ-ն գիշատիչ է. Ռուս փորձագետը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին (Տեսանյութ)
Իզբորգյան ակումբի անդամ, փորձագետ Սերգեյ Չերնյախովսկին այն կարծիքին է, որ Ռուսաստանը դեմ չէ, որ իր դաշնակիցները հարաբերությունները զարգացնեն Եվրոպական Միության հետ:
«Ռուսաստանն ինքն էլ Եվրոպական Միության հետ հարաբերություններ հաստատում է: Խնդիրն ուղղակի այն է, որ Ռուսաստանի դաշնակիցները և, ընդհանրապես, մյուս երկրները ԵՄ-ի հետ հարաբերություններ հաստատելիս իմանան, որ գործ ունեն գիշատչի հետ», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Չերնյախովսկին:
Aysor.am-ի ճշտող հարցին՝ Եվրոպական Միությո՞ւնն է գիշատիչը, ռուս փորձագետը արձագանքեց. «Մի՞թե այդպես չէ: Ուկրաինայի ճակատագիրը ոչ մեկին ոչինչ չի՞ սովորեցրել: Իմ կարծիքով, դա ակնհայտ է: Այլ խնդիր է, որ պետք է գործ ունենալ բոլորի հետ, առևտուր անել բոլորի հետ, շփվել բոլորի հետ, բայց պետք է հասկանալ, թե ով է քո դիմաց»:
Մանրամասները՝ տեսանյութում