20/04/2017 20:56
ԿԺԴՀ-ում միջուկային փորձարկման նախապատրաստումը սառեցված է
Հյուսիսային Կորեայի Պունգե ռի միակ զինափորձարանում նոր միջուկային փորձարկման նախապատրաստումը դադարեցվել Է և փոխադրվել սպասման ռեժիմի, հայտնում է 38 North վերլուծական ինտերնետ-պորտալը, փոխանցում է MK.ru-ն:
Դադարեցված է ջրի պոմպահանումը հորանից, որտեղ ենթադաբար կարող է գտնվել միջուկային լիցքը:
Սակայն փորձագետները նշում են, որ փորձարկումը կարող Է անցկացվել ցանկացած պահի ԿԺԴՀ-ի ղեկավարության կողմից ցուցման դեպքում: