20/04/2017 20:24
Խոշոր ՃՏՊ Սլովակիայում. տուժել է 24 մարդ
Սլովակիայում ուժեղ ձնաբքի ժամանակ զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, որի հետևանքով տուժել է 24 մարդ Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 20-ին՝ տեղական ժամանակով ժամը 6:00-ին` երկրի հյուսիս-արևելյան մասում գտնվող Պոպրադ քաղաքի մոտակայքում: Վթարի ժամանակ բախվել է 40 ավտոմեքենա, փոխանցում է Korrespondent.net-ը:
Վնասված ավտոմեքենաներն ամբողջությամբ արգելափակել են ճանապարհը, որը մայրաքաղաք Բրատիսլավան միացնում է երկրի արևելյան մասի հետ։
Վթարի հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել երկու, միջին ծանրության վնասվածքներ` վեց, իսկ թեթև վնասվածքներ` 16 մարդ: Բոլոր տուժածները հոսպիտալացվել են:
Սլովակիայի որոշ մասերում գրանցվել է տարվա այս եղանակի համար արտասովոր ցուրտ եղանակ. վերջին օրերի ընթացքում տեղացել է 50 սմ ձյուն: Որոշ շրջաններում տեղական իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: