20/04/2017 21:30
Malaysia Airlines-ի օդանավերն ամեն րոպե ազդանշան կտան գտնվելու վայրի մասին
Malaysia Airlines-ի բոլոր օդանավերն իրենց գտնվելու վայրի և թռիչքի մասին պետք է հաղորդեն ամեն րոպեն մեկ: New Straits Times-ի փոխանցմամբ՝ դա հնարավոր կդառնա ամերիկյան Aireon կորպորացիայի մշակած համակարգի շնորհիվ, որը կսկսի գործել հաջորդ տարվանից, փոխանցում է ТАСС-ը:
Նոր համակարգը ներկայում գործողից տարբերվում է նրանով, որ ազդանշանը փոխանցվելու է արբանյակների, ոչ թե վերերկրյա կայանների միջոցով, որոնք ոչ միշտ կարող են հետևել օդանավի թռիչքին, հատկապես՝ օվկիանոսի վրա:
Ամերիկյան կորպորացիան հունվարին արդեն ուղեծիր է արձակել առաջին 10 արբանյակ, որոնք ազդանշաններ կստանան օդանավերից: Նախատեսվում է տեղակայել նման 60 արբանյակ:
Քաղավիացիայի միջազգային կազմակերպության համաձայն՝ ավիացիոն կապի համակարգերը ազդանշաններ պետք է փոխանցեն յուրաքանչյուր 15 րոպեն մեկ: Malaysia Airlines-ն օգտագործում է 10 րոպեանոց ռեժիմ: