20/04/2017 20:10
Ուկրաինան գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը
Ուկրաինան գյուղատնտեսական արտադրանքով բեռնված գնացք կուղարկի Իրան՝ շրջանցելով Ռուսաստանը: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի ենթակառուցվածքի նախարարության մամուլի ծառայությունը:
«Դա համագործակցության բացառիկ հեռանկարային ուղղություն է երկու երկրների համար: Ուկրաինան պետք է մշակի նոր միջազգային փոխադրամիջանցքներ, որպեսզի հուսալի տարանցիկ կամուրջ դառնա Եվրոպայի, Ասիայի և Արևելքի երկրների միջև», - Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է գերատեսչության ղեկավար Վլադիմիր Օմելյանը:
Նախատեսվում է, որ գնացքն Ուկրաինայից Իրան կհասնի Վրաստանի և Ադրբեջանի տարածքով` սկսած 2017-ի ամռանից: