21/04/2017 18:39
Ասադ. Ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից
Սիրիան հարյուր տոկոսով վստահ է, որ ահաբեկիչները քիմիական զենք են ստանում Թուրքիայից: Այս մասին РИА Новости-ն տված հարցազրույցում հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:
«Թուրքիայից: Ուղղակիորեն Թուրքիայից, և կան դրա ապացույցները, դրանցից մի քանիսը մի քանի տարի առաջ ներկայացվել էին Համացանցում»,- ասել է Ասադը՝ պատասխանելով այն հարցին, թե ահաբեկիչները որտեղի՞ց կարող են քիմիական զենք ստանալ:
Նրա խոսքով՝ «ահաբեկիչների համար փող, զենք, ցանկացած նյութական ապահովություն, նորակոչիկներ և այդօրինակ նյութեր ստանալու միակ երթուղին անցնում է Թուրքիայով, հյուսիսից նրանք այլ ճանապարհ չունեն»: «Ուստի հարյուր տոկոսով դա Թուրքիան է», - հավելել է Ասադը: