21/04/2017 11:43
Նիգերիայում 53 մարդու մեղադրել են նույնասեռականների հարսանիքի մասնակցելու համար
Նիգերիայում 53 մարդու մեղադրել են «նույնասեռականների հարսանիք նշելու նպատակով դավադրության» համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Աղբյուրի տվյալով, նրանց բոլորին կալանավորել են անցած շաբաթ։ Մեղադրյալները հերքում են իրենց մասնակցությունը գեյ հարսանիքին ու պնդում, որ իրենց ապօրինաբար են ձերբակալել։ Հիմա նրանց ազատ են արձակել գրավի դիմաց։ Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանները պնդում են, որ ձերբակալվածները, որոնց մեծ մասը ուսանողներ են, տոնում էին ծննդյան օր, այլ ոչ թե գեյ-հարսանիք։
Նիգերիայում նույնասեռականության համար նախատեսված է պատիժ՝ մինչև 14 տարի ազատազրկում։