21/04/2017 11:56
Եվրախորհրդարանի ղեկավարը հայտնել է Brexit-ի չեղարկման հնարավորության մասին
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին հայտարարել է, որ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացին կարելի է տալ հետադարձ ընթացք, եթե առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում բրիտանացիները նոր կառավարություն ընտրեն, փոխանցում է РИА Новости-ն:
«Եթե Մեծ Բրիտանիան ընտրություններից հետո ցանկանա հետ կանչել (Հոդված 50-ը), ընթացակարգը շատ պարզ կլինի», - հայտարարել է նա` Guardian-ի հետ հարցազրույցում։
«Եթե Մեծ Բրիտանիան ցանկացա մնալ, դա կլինի ի օգուտ բոլորի։ Ես շատ ուրախ կլինեմ», - հավելել է նա։
Չորեքշաբթի Մեծ Բրիտանիայի խորհրդարանն աջակցել էր վարչապետ Թերեզա Մեյի առաջարկին՝ հունիսի 8-ին արտահերթ համընդհանուր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մեյը կարծում է, թե դա կօգնի համախմբել երկիրը՝ Brexit-ի հարցով ԵՄ-ի հետ առաջիկա բանակցություններից առաջ: