21/04/2017 10:38
Զաքարյանն ու Դավթյանը ՊՆ փոխնախարար կնշանակվեն գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո
Պաշտպանության նոր փոխնախարարները կնշանակվեն գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո, լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
«Նրանք ակտիվորեն ներգրավված են և փաստացի աշխատում են: Նշանակման հարցը լուծված է: Խորհրդարանի գործառույթների ավարտից հետո նշանակում կլինի», - նշեց Վիգեն Սարգսյանը:
Պաշտպանության փոխնախարարներ են նշանակվելու Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը: