21/04/2017 12:32
Կանադան ընդլայնել է պատժամիջոցներն ընդդեմ Սիրիայի
Կանադան ընդլայնել է տնտեսական պատժամիջոցները Դամասկոսի դեմ՝ ցուցակում ներառելով 16 ֆիզիկական անձանց և 5 ընկերությունների, որոնք կապված են Սիրիայի կառավարության հետ։ Այս մասին ասվում է Կանադայի կառավարության կայքում, փոխանցում է ТАСС-ը:
«Իրավիճակը Սիրիայում իրենից ներկայացնում է համընդհանուր խաղաղության ու անվտանգության վտանգավոր խախտում, ինչը հանգեցրել է կամ կարող է հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի», - ասվում է նախարարների կաբինետի հայտարարությունում։
2012 թվականին Օտտավան Սիրիայի դեմ պատժամիջոցներ էր սահմանել՝ նախագահ Բաշար ալ Ասադին ճնշելու համար, իսկ նույն թվականի մարտին փակել իր դեսպանատունը Սիրիայում: