21/04/2017 12:54
Լավրով. Պուտինը Չինաստան է այցելելու
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսին Չինաստան է այցելելու, հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը:
«Հաջորդ ամիս նախագահ Պուտինն այցելելու է Չինաստան՝ մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ուղի» համաժողովին», - Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ հանդիպմանն ասել է Լավրովը:
Նա հավելել է, որ Մոսկվան դրանից հետո կսպասի Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի այցին՝ նշելով, որ Ռուսաստանում «ուրախ կլինեն ընդունել Վան Իին՝ այդ միջոցառումը նախապատրաստելու համար»: