21/04/2017 17:52
Թրամփի վարչակազմի գործողություններն անհանգստություն են առաջացնում. Լուկաշենկո
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները անհանգստություն են առաջացնում, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում, փոխանցում է РИА Новости-ն:
«Սիրիայում վերջին իրադարձությունները, Կորեական թերակղզում լարվածության աճն անհագստություն են առաջացնում, կհաղթահարի արդյոք Վաշինգտոնը իր կամքն աշխարհին թելադրելու գայթակղությունը», - ասել է Բելառուսի նախագահը:
«Հույս ունեմ, որ աշխարհաքաղաքական խաղացողների գործողություններում այս անգամ կհաղթի բանականությունը», - նշել է նա: