21/04/2017 13:15
«Բորուսիայի» ավտոբուսի վրա հարձակման կասկածանքով Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել
Գերմանիայի ոստիկանությունը Դորտմունդի «Բորուսիա» ֆուտբոլային ակումբի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյուններին ներգրավվածության կասկածանքով ձերբակալել է Ռուսաստանի 28-ամյա քաղաքացի Սերգեյ Վ.-ին, հայտնում էBild-ը:
AP գործակալությունը նշում է, որ կասկածյալը երկքաղաքացիություն ունի՝ գերմանական և ռուսական:
Դատախազության տարածած հայտարարությունում նշվում է, որ Սերգեյ Վ.-ն կարող էր գործել ֆինանսական շարժառիթներով՝ հույս ունենալով, որ «Բորուսիայի» բաժնետոմսերի գինը կնվազի ֆուտբոլիստների ավտոբուսի վրա հարձակումից հետո:
Bild-ը, վկայակոչելով աղբյուրների, հայտնել է, որ Սերգեյ Վ.-ն կարող էր ռումբերը գործի դնել հեռակա կարգով՝ «L’Arrivee» հյուրանոցից, որտեղ մնում էին ֆուտբոլիստները
«Բորուսիա»-ի բաժնետոմսերի կտրուկ անկման շնորհիվ Սերգեյ Վ.-ն կարող էր աշխատել մինչև 3,9 միլիոն եվրո: