21/04/2017 15:48
Տոնավաճառների աշխատակիցները պատրաստ չեն համագործակցելու կառավարության հետ
Կառավարության դիմաց հարկերից բողոքող տոնավաճառի ներկայացուցիչները կառավարության ներկայացուցիչներին են ներկայացրել իրենց պահանջները։ Քիչ առաջ վերջիններս ավարտել են մոտ մեկ ժամ տևած հանդիպումը։
«Ասացի, որ պատրաստ չենք փաստաթղթով աշխատելու։ Իրենք ասում են, որ նոր օրենքի համաձայն բոլորը պետք է ՀԴՄ կտրոններ տպեն։ Ես բացատրեցի, որ առայժմ առևտուրն այդքան լավ չէ, մարդիկ ստիպված են քիչ ՀԴՄ կտրոններ տպում։ Ասում են, թե հարկերը պետք է ճիշտ ձևով վճարվեն, աշխատողները պետք է գրանցվեն։ Եթե ցանկութուն ունենք իրենց հետ համագործակցելու, այսինքն՝ մենք մեր խնդիրները ներկայացնենք, իրենք գույքագրեն», - ներկայացնելով հանդիպման մանրամասները՝ ասաց վարչապետի խորհրդականի հետ հանդիպման գնացած առևտրականը, ապա ավելացրեց. «Պատրա՞ստ ենք իրենց հետ համագործակցելու»։
«Ո՛չ», - եղավ բողոքի ակցիայի մասնակիցների արձագանքը։