21/04/2017 11:29
Թրամփ. ԱՄՆ-ում կհետևեն «Մագնիտսկու օրենքի» շուրջ աշխատանքներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան կառավարությունն ակտիվ աշխատանք է տանում՝ ուղղած «Մագնիտսկու օրենքի» պոտենցիալ խախտողներին ի հայտ բերելու համար։ Օրենքը նախատեսում է պատժամիջոցների սահմանում ռուսաստանցիների դեմ, ովքեր ամերիկյան ղեկավարության կարծիքով՝ մասնակից են մարդու իրավունքների խախտմանը։ Այս մասին նա հայտնել է նամակում, որը տարածվել է Սպիտակ տանը, փոխանցում է ТАСС-ը։
«Իմ վարչակազմն ակտիվորեն ի հայտ է բերում անձանց ու կազմակերպությունների, որոնց նկատմամբ կարող է կիրառվել օրենքը, և հավաքում ապացույցներ, որոնք անհրաժեշտ են դրա կիրառման համար», - հայտարարել է նա։
Նա նաև հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին և ամիսներին կանցկացվի մանրակրկիտ միջգերատեսչական ստուգում՝ մարդու իրավունքների խախտումներում և կոռուպցիայի մեջ մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելուն ուղղված պարտականությունների կատարումն ապահովելու համար։