21/04/2017 13:09
Թրամփը ցավակցել է Ֆրանսիայի ժողովրդին Փարիզում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է ապրիլի 20-ին Փարիզի կենտրոնում ոստիկանների վրա կատարված հարձակմանը, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Միացյալ Նահանգների կողմից ցավակցություն եմ հայտնում Ֆրանսիայի ժողովրդին: Այսօր ահավոր բաներ են տեղի ունենում աշխարհում: Դա նման Է հերթական ահաբեկչական գործողության», - ասել է նա՝ Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ հրավիրած համատեղ մամուլի ասուլիսում
Նա հավելել է, որ «մենք պետք է լինենք ուժեղ եւ զգոն, ես վաղուց եմ այս մասին ասում»: Ջենտիլոնին միացել ԱՄՆ-ի նախագահի խոսքերին եւ նույնպես ցավակցություն Է հայտնել ֆրանսիացի ժողովրդին:
«Այժմ այնտեղ շատ բարդ շրջան է: Դա տեղի ունեցավ ընտրություններից ընդամենը երեք օր առաջ», - նշել է Իտալիայի վարչապետը: