21/04/2017 14:09
Թրամփն Իրանի հետ միջուկային գործարքը սարսափելի է անվանել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը չի հետևում Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագրին, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Դա սարսափելի համաձայնագիր էր, այն չպետք է ստորագրվեր և չպետք է դրա շուրջ այնպիսի բանակցություններ ընթանային, ինչպիսիք եղել են: Մենք վերլուծում է համաձայնագիրը և շուտով հայտարարություն կանի այդ կապակցությամբ», - ասել է Թրամփը: