21/04/2017 16:43
Gallup-ի հարցումը ցույց է տվել, թե ամերիկացիներն ինչպես են գնահատում Թրամփի երեք ամսվա աշխատանքը
Պետության ղեկավարի պաշտոնում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի առաջին երեք ամսվա աշխատանքին հավանություն է տալիս ամերիկացի ընտրողների 41 տոկոսը, ինչի մասին վկայում են Gallup ընկերության վարկանիշի տվյալները, փոխանցում է РИА Новости-ն:
Ընկերությունն ընդգծում է, որ դա նախագահության առաջին եռամսյակի արդյունքների ամենացածր ցուցանիշն է իր սոցիոլոգիական հետազոտությունների ողջ պատմության ընթացքում: Այսպես, նախորդ նախագահ Բարաք Օբամայի վարկանիշը պաշտոնավարումն սկսելուց երեք ամիս անց կազում Էր 64 տոկոս: Մինչև Թրամփը աշխատանքի առաջին երեք ամսից հետո ամենացածր ցուցանիշն ունեցել է դեմոկրատ նախագահ Բիլ Քլինթոնը. նրա գործունեությանը հավանություն էր տալիս հարցվածների 55 տոկոսը:
Ամենաբարձր վարկանիշն արձանագրել է նախագահ Ջոն Քենեդին, որի եռամսյա պաշտոնավարումը դրական է գնահատել ընտրողների 74 տոկոսը: Հետազոտության արդյունքները հիմնված են ԱՄՆ-ի նախագահի վարկանիշի ամենօրյա դիտարկման վրա՝ սկսած հունվարի 20-ից մինչև ապրիլի 19-ը: