21/04/2017 15:34
Խաբարովսկում հարձակվել են ԱԴԾ-ի վրա, զոհվել է երկու մարդ (Տեսանյութ)
ՌԴ Խաբարովսկ քաղաքում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության վարչության ընդունարանի վրա. կրակահերթի հետևանքով զոհվել է մեկ աշխատակից և մեկ այցելու, հայտնում են գերատեսչության հանրային կապերի կենտրոնից, փոխանցում է РИА Новости-ն::
Հանրային կապերի կենտրոնում հայտնել են, որ հարձակվողը ոչնչացվել է:
«Տեղի ժամանակով 17:02-ին (Երևանի ժամանակով՝ 10:02-ին) ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Խաբարովսկի երկրամասի վարչության ընդունարան է մտել անհայտ անձ, և չհատելով տեխնիկական հսկողության գոտին՝ սկսել է կրակել ընդունարանում գտնվող անձանց վրա: Զոհվել է ԱԴԾ-ի մեկ աշխատակից, և երկու այցելուներից մեկը, երկրորդը վիրավոր է: Նրանք ԱՊՀ երկրների քաղաքացի են: Հարձակվողը ոչնչացվել է», - ասվում է հաղորդագրության մեջ:
Դեպքի վայրում անցկացվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ:
ОГО!!! Хабаровск выдаёт!!! В здании ФСБ какая то нездоровая движуха. pic.twitter.com/YTVfJHFfDy
— Олег Т. (@docZLO) April 21, 2017