21/04/2017 18:54
ՌԴ Պետդուման արգելել է երեխաներին տարօրինակ անուններով կոչել
Ռուսաստանի Պետդուման վերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որն արգելում է երեխայի անունը գրանցելիս թվեր, անպարկեշտ բառեր, կետադրական նշաններ և պաշտոն օգտագործել, փոխանցում է РИА Новости-ն:
Նշվում է, որ եթե երեխայի ծնողները տարբեր ազգանուն ունեն, ապա նրանց համաձայնությամբ երեխան կարող է ստանալ հոր, մոր կամ կրկնակի ազգանուն:
Այս օրենքի նպատակը երեխաների շահերը պաշտպանելն ու անվան ընտրության հարցում ծնողների ավելորդ օրիգինալությունից նրանց զերծ պահելն է: