21/04/2017 18:46
Միայն ձեր աջակցությամբ մեր փորձառու թիմը կարող է հաջողության հասնել. Տարոն Մարգարյան. Լուսանկարներ
ՀՀԿ-ն Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավը մեկնարկեց Էրեբունու Ազատամարտիկների այգում: Գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին դիմավորեցին աղ ու հացով:
Քարոզարշավին ներկա են մի շարք քաղաքական և մշակութային գործիչներ, ավագանու անդամի թեկնածուներ: Հարթակում նրանց կողքին էր նաև Գոռ Վարդանյանը:
Ավագանու անդամի թեկնածու Հովիկ Մուսայելյանն իր ելույթում կոչ արեց ընտրել ՀՀԿ-ին` խորհուրդ տալով չտրվել ընդդիմադիրների քննադատություններին:
«Կուզեի ընդդիմադիրները հանեին սև ակնոցը և տեսնեն, թե ինչ քաղաքի է վերածվել Երևանը», - նշեց նա:
Տարոն Մարգարյանն էլ ասաց, որ 4 տարի առաջ իր թիմով ներկայացրել են լավ ծրագիր, որի արդյունքում այսօր ավելի բարեկարգ Երևան ունեն:
«Երևանի խնդիրները ներկայացնում ենք «Հանուն Երևանի» ծրագիրը և վստահ ենք, որ երևանցիները թույյլ կտան շարունակել այն ծրագիրը, որը տարիներ առաջ ենք սկսել: Միայն ձեր վստահությամբ, մեր փորձառու թիմին աջակցությամբ կարող ենք հաջոցության հասնել», - ասաց նա: