22/04/2017 12:02
Ֆրանսիայում այսօր լռության օր է
Ֆրանսիայում ապրիլի 22-ին լռություն օր է. վաղը կայանալու են նախագահական ընտրությունները: Թեկնածուների մեծ մասն իրենց քարոզարշավն ավարտել էին դեռ ապրիլի 20-ին՝ Փարիզի կենտրոնում կրակոցներից հետո, փոխանցում է Vesti.ru-ն:
Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում է 11 թեկնածու: Ֆավորիտները 4-ն են, ամենաբարձր վարկանիշն ունի Էմանուել Մակրոնը՝ 23 տոկոս: Ֆրանսիացիների ավելի քան մեկ քառորդը դեռևս չի որոշել, թե ում է տալու իր ձայնը։
Ամենաշատ ձայն հավաքած երկու թեկնածու կանցնեն երկրորդ փուլ, որը նշանակված է մայիսի 7-ին: