24/04/2017 10:28
Պետք է ցույց տանք, որ զարգացել ենք որպես աշխարհում քաղաքակրթություն և պատմական համբավ ունեցող ազգ. Աղվան Հովսեփյան
Այսօրվա խորհուրդը մեր պետականության, երկրի ծաղկուն լինելու մեջ է, այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը:
«Ոճրագործությունը մշտապես դատապարտելի է արդեն հարյուր տարուց ավելի, մենք այսօրվա խորհուրդը պետք է տեսնենք մեր այսօրվա կայուն ու հաստատուն պետականության մեջ, մեր երկիրը ծաղկեցնելու և քայլ առ քայլ առաջ գնալու, որպեսզի ապագա սերունդներին ցույց տանք, որ մենք ոչ միայն դիմակայել ենք ոճրագործությունը, այլև զարգացել ենք որպես աշխարհում քաղաքակիրթ և պատմական համբավ ունեցող ազգ», - հայտարարեց Հովսեփյանը: