24/04/2017 18:18
Թուրքական բանտում 15 օր անցկացրած իտալացի լրագրողին ազատ են արձակել
Իտալացի լրագրող, բլոգեր և կինոփաստավավերագիր Գաբրիել Դել Գրանդեն, որը 15 օր թուրքական բանտում է անցկացրել՝ առանց որևէ պարզաբանման, ազատ է արձակվել և հայրենիք է վերադառնում, երկուշաբթի առավոտյան Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն, փոխանցում է РИА НМовости-ն:
Դել Գրանդեն, որը վաղուց զբաղվում է միգրացիոն ճգնաժամի թեմայով, ապրիլի 9-ին ձերբակալվել է Թուրքիայի և Սիրիայի սահմանի մերձակայքում: Նրանից վերցրել են անձնական իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսը: Միայն ապրիլի 18-ին են նրան հնարավոություն տվել զանգահարելու հարազատներին և Իտալիայում մտերիմ ընկերներին: Հեռախոսազրույցում լրագրողը հայտարարել է, որ հացադուլ է սկսում՝ որպես բողոք իր իրավունքների խախտման դեմ:
Դել Գրանդեին Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես ոչ մի մեղադրանք չեն առաջադրել, չեն ասել նաև, թե ինչ ժամկետով է ձերբակալվել, թույլ չեն տվել օգտվել փաստաբանի ծառայությունից: