25/04/2017 14:44
Լավրով. Ժամանակակից քաղաքականությունում այլևս կանոններ չկան
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ այժմ միջազգային հարաբերություններում իրավիճակն ավելի բարդ է, քան՝ սառը պատերազմի տարիներին, փոխանցում է РИА Новости-ն:
«Անկասկած, այժմ ավելի կոշտ է: Այն ժամանակ գոյություն ուներ երկու կայսրություն՝ Արևմտյան և Խորհրդային, որոնցից յուրաքանչյուրը հակամարտություններ էր հրահրում հակառակորդի հետ երրորդ երկրների տարածքում, բայց ոչ երբեք իր սահմաններին և ոչ երբեք անմիջականորեն: Անգամ հրապարակային հռետորաբանությունն ավելի մեղմ էր: Այդ ժամանակ երկու ճամբարները չէին անցնում թույլատրելի սահմանը: Այժմ այլևս ոչ մի կանոն չկա», - ասել է նախարարը:
Լավրովը Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ներկայիս հարաբերությունները բնութագրել է «սպասում» բառով: Նրա խոսքով՝ դրանք դեռ զարգանում են իներցիայով, քանի որ դեռ իրենց տեղերում են մնում ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմից մարդիկ: