25/04/2017 16:21
ԶԼՄ. Իրաքում վարազներն ԻՊ-ի գրոհայինների են ոչնչացրել
Իրաքի Քիրքուք նահանգում վայրի վարազները հարձակվել են ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման գրոհայինների բազայի վրա՝ հոշոտելով երեք ահաբեկչի, հայտնում է РИА Новости-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Ալ-Ռաշադ շրջանում: Նշվում է, որ ահաբեկիչները կռվի են բռնվել կենդանիների հետ այն պատճառով, որ դրանք բազմիցս մտել են նրանց հողամասեր և անընդհատ վնաս տվել:
Գրոհայինների ոչնչացման մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել: