25/04/2017 16:11
Սեուլը Փհենյանին խիստ միջոցներով է սպառնացել
Հարավային Կորեան Հյուսիսային Կորեային «անցյալից տարբերվող խիստ միջոցներով» է սպառնացել Փհենյանի «անխոհեմ սադրանքների» դեպքում, նշված է վարչապետ Հվան Գյո Անի հայտարարության մեջ, որը ժամանակավորապես կատարում է Հարավային Կորեայի նախագահի պարտականությունները, փոխանցում է РИА Новости-ն՝ հղում անելով Ռյոնհապին:
«Հյուսիսային Կորեայի իշխանությունները պետք է գիտակցեն, որ եթե դիմեն անխոհեմ սադրանքների՝ անտեսելով մեր կառավարության, ԱՄՆ-ի ևմիջազգային հանրության վճռական նախազգուշացումները, կբախվեն անցյալից տարբերվող խիստ միջոցների», - ասել է նա:
Գործակալության տեղեկությունով՝ «սադրանքներ» ասելով նկատի ունեն Փհենյանի կողմից միջուկային կամ հրթիռային փորձարկման հնարավոր անցկացումը:
Հվան Գյո Անը կարգադրել է Հարավային Կորեայում իշխանության առաջիկա փոխարինման նախաշեմին պահպանել մարտական պատրաստականության բարձր մակարդակը: Մայիսի 9-ին Հարավային Կորեայում նախատեսված են նախագահի արտահերթ ընտրություններ, որին, հասարակական կարծիքի հարցման համաձայն, պահպանողականները զիջում են ժողովրդավարական ուժերի թեկնածուներին: